Մեր Մասին
«ՕՀՄ ԷՆԵՐՋԻ»- ն տեխնիկական ընկերություն է, որը հիմնադրվել է 2016թ.-ին երիտասարդ և փորձառու մասնագետների կողմից, որոնց գործնական ու գիտական հարուստ փորձի, հաճախորդներին առաջարկվող բարձրակարգ ապրանքատեսակների և ծառայությունների շնորհիվ կարճ ժամանակահատվածում կարողացել է գրավել հայաստանյան Էներգետիկայի շուկայում առաջատար դիրք: Ընկերությունն իր հաճախորդներին օգնում է ստանալ որակյալ լուծումներ էներգետիկայի տարբեր բնագավառներում՝ էլեկտրամատակարարում, էլեկտրական ցանցեր և համակարգեր, ավտոմատացում և պաշտպանական համակարգեր, ջերմային էներգետիկա, էներգետիկայի տնտեսագիտություն և բնապահպանություն:
Ընկերությունը, համագործակցելով եվրոպական խոշոր արտադրողների հետ, կարճ ժամանակահատվածում կարողացել է ձեռք բերել արևային վահանակներ արտադրող գերմանական առաջատար AE SOLAR ընկերության բացառիկ ներկայացուցչի իրավունք և հանդիսանում է կերպափոխիչ սարքեր արտադրող SMA ընկերության պաշտոնական գործընկերը Հայաստանում։ Ընկերությունը համագործակցում է նաև համաշխարհային խոշոր արտադրողներ KACO, SolarEdge և Huawei ընկերությունների հետ։
- Արևային ֆոտոէլեկտրական համակարգեր
- էլեկտրական մասի նախագծեր
- էներգետիկական խնդիրների ծրագրային լուծումներ
- էներգախնայողության և կորուստների նվազեցման միջոցառումներ
- Արևային համակարգերի սպասարկում
- Կայանի աշխատանքի մոնիթորինգ
- Խորհրդատվություն և ֆինանսական վերլուծություն
- Արդյունավետ օգտագործել վերականգնվող ռեսուրս հանդիսացող արևային էներգիան՝ որպես այլընտրանքային էլեկտրաէներգիայի ստացման աղբյուր:
- Նպաստել Հայաստանում տնտեսության և բնակչության կենսամակարդակի բարձրացմանը՝ կրճատելով էլեկտրաէներգիայի ծախսը:
- Նպաստել ոլորտում առկա խնդիրների լուծմանը և մատուցել էներգետիկական շուկայում որակյալ արտադրատեսակներ և ծառայություններ:
- Աջակցել յուրաքանչյուրին միանալ «Կանաչ էներգիային»՝ առանց մեծ նախնական ներդրումների:
Արժևորելով որակը՝ ապահովել այնպիսի առաջընթաց, որը բնապահպանական խնդիրների ներդաշնակեցման և հավասարակշռման միջոցով կերաշխավորի ներկա և ապագա սերունդների կայուն զարգացումը:
-
Վահե ՏոնոյանՏեխնիկական տնօրեն
-
Իգոր ՂուղույանՏեխնիկական տնօրենի տեղակալ
-
Գառնիկ ՎարդանյանՀաշվապահ
-
Գրիգոր ԲաբայանՆախագծող ճարտարագետ
-
Արա ԳևորգյանՇինարարական խմբի ղեկավար
-
Հայկ ՊետրոսյանՃարտարագետ-շինարար
Առաջնորդվելով և՛ նորարարություններով, և՛ ապրանքանիշի արդյունավետ ռազմավարությամբ՝ AE Solar - ը շարունակաբար ընդլայնում է արդյունաբերության շղթան և հաջողությամբ իրականացնում է այլ նախագծեր միջազգային էներգետիկ շուկայում: AE Solar ապրանքանիշը դարձել է բարձր արդյունավետության, բարձրորակ ֆոտովոլտային վահանակների հոմանիշ և մասնագիտացել է PV տեխնոլոգիաների նորարարության, կիրառման և համակարգի զարգացման մեջ:
Ակբա բանկը ՀՀ առաջատար ֆինանսական կառույցներից մեկն է, որն իր հաճախորդներին տրամադրում է բանկային բազմաթիվ ծառայություններ::
Բանկի առաքելությունն է՝ ինքնատիպ ու նորարար լուծումներով նպաստել հասարակության կայուն զարգացմանը։
Որպես ֆոտոէլեկտրական համակարգերի համաշխարհային առաջատար՝ SMA - ն սահմանում է ապագա ապակենտրոնացված, թվային և վերականգնվող էներգիայի մատակարարման ստանդարտները: Առաջարկելով ֆոտովոլտային ծրագրերի համալիր լուծումներ՝ SMA - ի նորարարական մոտեցումներն ապահովում են էներգետիկ անկախություն՝ անհատների և ընկերությունների էներգետիկ կարիքները բավարարելու համար: Համագործակցելով մեր գործընկերների և հաճախորդների հետ ՝ օգնում ենք հաճախորդներին անցում կատարել դեպի ինքնավար, ապակենտրոնացված և վերականգնվող էներգամատակարարմանը:
Օգտագործելով համաշխարհային կարգի ճարտարագիտական հնարավորությունները և մեծ ուշադրություն դարձնելով նորարարության վրա՝ SolarEdge - ը ստեղծում է սմարթ էներգետիկ լուծումներ, որոնք բարելավում են կյանքն ու նպաստում ապագա առաջընթացի զարգացմանը:
KACO new energy - ն մարմնավորում է բարձրորակ ինժեներական հմտություններ անկախ և ապակենտրոնացված էներգիամատակարարման ոլորտում: KACO ընկերության ինվերտորները նախագծված են աջակցելու վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, ինչպես նաև էներգիայի արդյունավետ կառավարմանն ամբողջ աշխարհում: Հավատարիմ մնալով որակի միջազգային չափանիշների ստանդարտները պահպանելու գաղափարին՝ ընկերությունն անդադար զարգացնում է տեխնոլոգիական հմտությունները և հոսքագծերի արդյունավետությունը։ KACO - ն համաշխարհային շուկա է հանել առաջին արևային ոչ տրանսֆորմատորային ինվերտորը (կերպափոխիչ)։
Kaukora Oy - ը Ֆինլանդիայում HVAC համակարգերի առաջատար արտադրողներից է: Ավելի քան 60 տարի գրեթե 2 միլիոն ջեռուցման սարքեր արտադրվում են Jäspi և Jämä ապրանքանիշերով: Ֆինլանդիայի ամենատարածված կենցաղային ջրատաքացուցիչը՝ Jäspi VLM 300, տեղադրված է գրեթե յուրաքանչյուր ֆինլանդացու տանը: Raisio և Turku գործարաններում արտադրված ապրանքներին շնորհվել է Avainlippu խորհրդանիշ, որը ցույց է տալիս ազգության պատկանելիությունը:
«Solet Technics» - ը փորձագիտական խումբ է արևային էներգետիկայի ոլորտում։ Շնորհիվ Solet Technics - ի լուծումների՝ արևից ստացած էներգիան կերպափոխվում է էլեկտրաէներգիայի և էլեկտրամատակարարվում բնակիչներին ինչպես առանձին տանիքներից, այնպես էլ՝ առանձին համակարգային կայաններից։ Solet Technics - ի թիմն իր աշխատանքը հիմնել է որակի խիստ սկզբունքների վրա և կարծում է, որ միայն մաքուր էլեկտրաէներգիան է մեր մոլորակի ապագան: Մասնագիտական անձնակազմը հետևում է համաշխարհային նորարարություններին և ներդնում լավագույն լուծումներն իրենց գործունեությունում, ուրախ է բոլորին փոխանցել գիտելիքներ, փորձ և խորհուրդներ: Հպարտ են, որ, կատարելով իրենց ամենօրյա աշխատանքը, ոչ միայն կարող են հեշտացնել կյանքը մարդկանց համար, այլև հոգ տանել իրենց և մեր բոլորի ապագայի մասին:
Stäubli - ն մեխատրոնիկ լուծումների մատակարար է` երեք հիմնական գործունեությամբ. միակցիչներ, ռոբոտաշինություն և տեքստիլ: Stäubli - ն միջազգային խումբ է, որը ներկայումս գործում է 29 երկրում և ունի գործակալներ չորս մայրցամաքների 50 երկրներում: Գլոբալ աշխատուժը՝ 5500 մարդ, կիսում է հաճախորդների հետ համագործակցության պարտավորությունները գրեթե յուրաքանչյուր ոլորտում՝ ապահովելու համապարփակ լուծումներ և երկարաժամկետ աջակցություն:
Անկախ մեքենաների և էլեկտրաէներգիայի արտադրությունից կամ ջրային ռեսուրսների կառավարումից՝ դժվար թե ժամանակակից արդյունաբերության որևէ ճյուղ կարողանար գործել առանց էլեկտրոնիկայի և էլեկտրական միացությունների: Միջազգայնացված, տեխնոլոգիապես փոփոխվող աշխարհում նոր շուկաների առաջացման պատճառով մարդկանց պահանջմունքներն արագ են փոփոխվում, ուստի ավելի բազմազան խնդիրները պետք է հաղթահարվեն, և դրանց լուծումները չեն գտնվի միայն բարձր տեխնոլոգիական արտադրանքներում: Հզորության, ազդանշանների ու տվյալների մշակման, պահանջների, լուծումների, տեսության և պրակտիկայի բանալին այստեղ հաղորդակցությունն է։
ESSD - ն հանդիսանում է "СТН" ռուսական ընկերության պաշտոնական նեիկայացուչիչը Հայաստանում, որն առաջարկում է տնային, գրասենյակային և արդյունաբերական օգտագործման համար նախատեսված ջեռուցման համակարգեր և սարքեր։ СТН - ն իր արտադրանքը մատակարարում է ռուսական շուկա, ԱՊՀ երկրներ, Եվրոպա և Հարավային Ամերիկա: Ընկերության արտադրական օբյեկտները հագեցած են գերժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով: