Ապրանքներ
«ՕՀՄ ԷՆԵՐՋԻ»-ն հանդիսանում է արևային վահանակներ արտադրող գերմանական «AE SOLAR»–ի էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում և իր հաճախորդներին է առաջարկում՝
- Մոնոկրիստալ արևային վահանակներ (Mono),
- Պոլիկրիստալ արևային վահանակներ (Poly),
- Երկշերտ ապակիներվ արևային վահանակներ (Double Glass),
- ALL BLACK արևային վահանակներ
- FULL BLACK արևային վահանակներ
- Խելացի ստվերակայուն և հրդեհակայուն արևային վահանակներ (Smart Hot-Spot Free Shading)։
«AE SOLAR»–ն ունի արևային վահանակների տարեկան 1 ԳՎտ սեփական արտադրություն, իսկ Քութայիս քաղաքում 16.000 մ² տարածքի վրա ամբողջությամբ ավտոմատացված սարքավորումներով կառուցված գործարանը ամենամեծն է Եվրոպայում, որը ապահովում է արևային վահանակների 500 ՄՎտ տարեկան արտադրություն։
Մասնագիտացված լինելով վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝ գերմանական «AE SOLAR»-ը 2018 թվականին ներկայացրեց նոր սերնդի SMART HOT-SPOT FREE ստվերակայուն և հրդեհակայուն արևային վահանակները: Այս տեսակի արևային վահանակները աշխարհում միակն են, որ ստվերի պայմաններում կարողանում են ապահովել մինչև 30% ավել էլեկտրաէներգիայի արտադրություն քան ստանդարտ արևային վահանակները։ Շնորհիվ յուրաքանչյուր բջջի շրջանցող դիոդների (bypass diode)` ստվերների առկայության դեպքում այս վահանկները զերծ են հրդեհներից և կարող են արտադրել ավելի շատ էլեկտրաէներգիա քան ստանդարտ մյուս վահանակները։
Մանրամասները տեսանյութում՝
Էլեգանտ
Գեղագիտական և բարձր դիմացկուն, Էլեգանտ արևային վահանակները հիանալի լուծում է ինտեգրված ֆոտոէլեկտրական համակարգեր կառուցելու համար:
Եթե դուք ճարտարապետ եք կամ դիզայներ, ALEO-ն ստեղծել է ձեզ համար ֆոտովոլտային ապակե լուծում, որը հեշտացնում է արևային էներգիայի օգտագործումը ձեր նախագծերում, չխախտելով էսթետիկ գեղեցկությունը և չփչացնելով որակը:
Տանիքի ինտեգրում
Տունը Ձեր անձնական տարածքն է: Մեր արևային վահանակներն ունեն հարթ (նրբագեղ) և ժամանակակից տեսք, որը մշակվել է լրացնելու ձեր սեփական գեղագիտությանը։
Մեր մոնո-բյուրեղային արտադրանքը հեշտությամբ տեղադրվում է և հեշտությամբ ինտեգրվում է ձեր տան՝ արդեն գոյություն ունեցող տանիքի կառուցվածքին: