13.07.2019

Ագարակի միջնակարգ դպրոցն արդեն ունի արևային էներգիայի կայան. Հանրայինի անդրադարձը «ՕՀՄ էներջիի» տեղադրած արևային կայանին

Արևային կայան, ջեռուցման համակարգ ու լաբորատոր վահանակ (արևին հետևող համակարգ) ֆիզիկայի լաբորատորիայի համար։ Սրանք որակի նոր չափանիշներ են Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի միջնակարգ դպրոցի համար։

Դպրոցում տեղադրվել են շուրջ 120 հատ 0.7 կՎտ հզորությամբ նոր սերնդի խնայող տաքացուցիչներ, իսկ խելացի ջերմակարգավորիչների միջոցով հնարավոր կլինի կազմակերպել ջեռուցումն՝ ըստ ժամային գրաֆիկի։

Ծրագիրն իրականացվել է «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր»-Հայաստան ծրագրի «Փոքր Դրամաշնորհային Բաղադրիչի» շրջանակներում Նյու Պլանետ բնապահպանական հասարակական կազմակերպության հետ համատեղ, իսկ «ՕՀՄ էներջի» ընկերությունն իր կողմից դպրոցի ֆիզիկայի լաբորատորիայի համար պատրաստել է նոր՝ արևին հետևող լաբորատոր վահանակ, որով աշակերտները հնարավորություն կունենան իրականացնել արևային կայանների ռեժիմների ուսումնասիրություն, կատարել չափումներ՝ արևի ճառագայթման տարբեր ինտենսիվությունների, հորիզոնի նկատմամբ տարբեր անկյունների և շրջակա միջավայրի տարբեր ջերմաստիճանի համար։

Դպրոցը համալրված է նաև արևային կայանով, որի կրճատում է ջեռուցման համար ծախսված էներգիան։

Մանրամասները տեսանյութում