10.01.2022

Արևային էներգիան Հայաստանում․ պարզաբանում է «ՕՀՄ Էներջի»-ի համահիմնադիրը

Արևային էներգիայի ստացման դրական միջավայրը Հայաստանում բարենպաստ պայմաններ է ստեղծում ոլորտում արդյունավետ ներդրումներ իրականացնելու համար։ Հատկապես վերջին տարիներին նոր թափ է ստացել արևային կայանների տեղադրումը: Յուրաքանչյուր սեփական տան կամ բիզնեսի շենքի տանիքին հնարավոր է տեղադրել արևային համակարգ և ստանալ արևային էներգիա:
Այս ամենի մասին խոսելու նպատակով «ՕՀՄ Էներջի» ընկերության համահիմնադիր, կոմերցիոն տնօրեն Գևորգ Հախվերդյանը հյուրընկալվել էր Հայաստանի Հանրային Ռադիոյում։ Արևային էներգետիկայի ոլորտին լավագույնս ծանոթացնելու համար թեմաները քննարկվում էին բազմավեկտոր ուղություններով՝ անդրադառնալով արևային էներգիայի ստացման և օգտագործման հնարավորինս լայն շրջանակների։
Հայաստանում արևային էներգիայի մեծ ներուժը համառոտ բնութագրելու համար «ՕՀՄ Էներջի» ընկերության կոմերցիոն տնօրենը նշեց, որ 1մ² հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը Հայաստանում կազմում է 1720 կվտժ/մ², իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է տարեկան 1850 կՎտԺ/մ² ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով:
Ինչ վերաբերում է արևային կայանների արտադրողականությանը, ապա այդ հարցին անդրադառնալիս Գևորգ Հախվերդյանն ասաց, որ վահանակների տեսանկյունից արտադրողականությունը կախված է 3 հիմնական կարևոր եղանակային պայմաններից. այն է՝ օդի մաքրություն, ջերմաստիճան և արևի ճառագայթման ինտենսիվություն։
Արևային էներգիայի ներուժի իրացման դրական հանգամանք է նաև այն, որ ՀՀ տարածքում առկա են կլիմայի գրեթե բոլոր տարատեսակները` չոր մերձարևա­դարձայինից մինչև ցուրտ բարձրլեռնային։ Այս պայմաներում արևային վահանակի արտադրողականությունը ավելի բարձր է մաքուր օդի, ավելի ցածր ջերմաստիճանի և արևային բարձր ինտենսիվության միաժամանակյա ապահովման պայմաններում։ Սա է պատճառը ելքային մեծ արտադրողականության և ավելի մեծ եկամուտների, որով էլ պայմանավորված է նաև տեղական ու դրսի ներդրողների մեծ հետաքրքրվածությունն այս ոլորտին։
Ավելին տեսանյութում՝