27.02.2024
Ինչպե՞ս լիցքավորել ավտոմեքենան անվճար
Լիցքավորման «Solar EV» նորարարական և խոստումնալից տեխնոլոգիան համատեղում է արևի ուժը էլեկտրական մեքենաների լիցքավորման հետ:
Ճապոնական «Sharp» ընկերությունը ստեղծել է էլեկտրական լիցքավորող սարքեր արևային էներգիայով աշխատող տների համար՝ 6 կՎտ գնահատված լիցքավորման/լիցքաթափման հզորությամբ և 340Վ մուտքային լարմամբ: Համակարգը, հիմնված լինելով V2H տեխնոլոգիայի վրա, հեշտացնում է տվյալների երկկողմանի փոխանցումը արևային էներգիայով աշխատող տների և էլեկտրական մեքենաների միջև:
Ընկերությունը հայտարարել է, որ մեքենան կարելի է լիցքավորել անմիջապես արևային կայանից։
Համակարգը կարելի է օգտագործել «Sharp Cocoro Energy» բջջային հավելվածի միջոցով, որը թույլ է տալիս կառավարել «Sharp»-ի մի քանի կենցաղային տեխնիկա միասին: Հավելվածն ի վիճակի է նախազգուշացնել տրանսպորտային միջոցների սեփականատերերին իրենց մեքենաները լիցքավորելու անհրաժեշտության մասին, երբ եղանակային բարդ պայմանների պատճառով էլեկտրաէներգիայի անջատման վտանգ կա:
Այս դեպքերում օգտվողները կարող են էլեկտրական մեքենան լիցքավորել այն տարածքում, որը չի տուժել էլեկտրաէներգիայի անջատումից՝ ապահովելով մեքենայի լիցքավորման անխափանելիություն՝ նույնիսկ հոսանքազրկման կամ արտակարգ իրավիճակների ժամանակ:
Այսպիսով, օգտագործելով արևի էներգիան մեքենայի լիցքավորման համար,կունենաք բազմաթիվ առավելություններ, ֆունկցիոնալություն և ծախսերի խնայողություն՝ գրանցելով զգալի առաջընթաց ածխածնի հետքը նվազեցնելու և էներգետիկ անկախության հասնելու ուղղությամբ: