Արևային համակարգ և լիզինգ․ ՕՀՄ Էներջիի գրասենյակում գործարարների համար կազմակերպվեց միջոցառում այս թեմաներով
Միջոցառման ընթացքում գործարարներին ներկայացվեց արևային համակարգերում ներդրումներ իրականացնելու տարբերակները և որոշում կայացնելու ժամանակ հանդիպող ամենակարևոր հարցերի նրբությունները։ «ՕՀՄ Էներջի» ընկերության համահիմնադիր Գևորգ Հախվերդյանը ծանոթացրեց այս ոլորտում առկա միջազգային փորձին և պրակտիկ օրինակներով օգնեց ներկաներին տարբերակել երկարաժամկետ ու կարճաժամկետ ներդրումների առանձնահատկությունները՝ հիմնավորելով, որ արևային համակարգերում ներդրումները արդարացվում են բացառապես որակյալ ապրանքներ օգտագործելու դեպքում։ Գևորգ Հախվերդյանի հավաստմամբ՝ արևային համակարգերում ներդրումների արդյունավետությունը երևում է միայն սկսած 5-ից 6-րդ տարում, երբ ապրանքների մոտ նկատվում է մաշվածություն, և այդ պայմաներում ընդհանուր կայանի արտադրողականությունը անկում է ապրում, եթե օգտագործված չեն լինում միջազգային ստանդարտներին համապատասխանեցված ապրանքներ։