10.04.2024

Արևային կայանի շահագործման կանոններն ու պայմանները

Արևային կայանի տեղադրման ժամանակ գործունեության բոլոր ասպեկտներում առաջնահերթությունը պետք է տալ անվտանգությանը, արդյունավետությանը և բնապահպանական պատասխանատվությանը :
Անխափան և արդյունավետ շահագործումն ապահովելու համար անհրաժեշտ է հետևել շահագործման հետևյալ կանոններին ու պայմաններին։
  • Ընդհանուր արևային համակարգի խնամք, այդ թվում՝ վահանակների լվացում (առանց քիմիական հեղուկների, առանց բարձր ճնշման ջրի, այսինքն՝ չօգտագործել հատուկ ճնշում առաջացնող սարքեր, օրինակ՝ «Kärcher» և առանց քերող կամ խազող գործիքների), ընդ որում՝ վահանակները լվանալ բացառապես առավոտյան շուտ կամ ուշ երեկոյան ժամերի, երբ վահանակների վրայի ջերմաստիճանը շրջակա միջավայրի ջերմաստիճանից բարձր չէ, ցանկալի է առավոտյան շուտ, երբ արևի ճառագայթման ինտենսիվությունը դեռևս մեծ չէ, և ինվերտորը թողարկված չէ (ավելի մանրամասն Կապալառուն կներկայացնի շահագործման մասով հրահանգավորման ժամանակ),
  • Չքայլել վահանակների վրայով կամ ծանր ազդեցությունների հետևանքով չվնասել դրանք,
  • Առանց Կապալառուի ինքնուրույն չանջատել կամ վահանակների շարքերի փոփոխություններ չիրականացնել,
  • Անհրաժեշտ փոփոխություններ իրականացնել բացառապես այն անձանց կողմից, ովքեր ունեն համապատասխան որակավորում կամ հրահանգվել, վերապատրաստվել և ծանոթացվել են շահագործման կանոններին Կապալառուի կողմից իրականացվելիք թրեյնինգների միջոցով,
  • Տարածքում արգելվում է կատարել այնպիսի էլեկտրական միացումներ, որոնք կարող են արևային կայանի կրող կոնստրուկցիան գցել լարման տակ,
  • Տվյալ տնտեսությունում չիրականացնել այնպիսի էլեկտրական սխեմաների կիրառում, որը կառաջացնի այնպիսի կարճ միացումներ կամ էլեկտրական խափանումներ, որոնք կվնասեն տնտեսության մեջ գործող էլեկտրական սարքավորումներն ամբողջությամբ (օրինակ, լվացքի մեքենա, սառնարան և այլն), այդ թվում՝ կերպափեխիչ սարքը՝ ինվերտոր,
  • Ինքնուրույն չձեռնարկել վահանկների խմբերի կամ շարքերի միացումների փոփոխություններ,
  • Նախքան ինվերտորի շահագործումը՝ կարդալ տվյալ ինվերտորին վերաբերող բոլոր հրահանգները և նախազգուշական դիտողությունները,
  • Ինքնուրույն չիրագործել ինվերտորի ապամոնտաժումը. դա կարող է հանգեցնել հոսանքահարման, հրդեհի առաջացման և երաշխիքի անվավերությանը,
  • Կրակի կանխման համար ինվերտորին մոտ չտեղադրել հրավտանգ, պայթունավտանգ և քայքայիչ նյութեր։
Արևային կայանի անխափան և երկարաժամկետ շահագործման համար կարևոր է հետևել վերոնշված կանոններին։