26.09.2023

Ինչո՞ւ է հրատապ արևային կայանը բիզնեսի համար

Բիզնեսի համար արևային կայան ունենալը համարվում է լուրջ և հեռանկարային ներդրում։ Սակայն պարզ է, որ մինչև այդ որոշումը կայացնելը, բիզնեսն ինքն իրեն պետք է պատասխանի մեկ շատ կարևոր հարցի․«Ի՞նչ օգուտ ունեմ արևային էներգիայից»: Իրականում օգուտները շատ են, որոնց անդրադառնալու ենք այս բլոգում։

Ինչո՞ւ տեղադրել արևային կայան
Բիզնեսի համար արևային էներգիային անցնելն այն որոշումն է, որը պետք է արագ կայացնել։ Սա բխում է գործարարի շահերից, քանի որ այդ պարագայում հնարավորինս շուտ կազատվեք կոմունալ վճարներից։ Նախ անհրաժեշտ է ուշադիր գնահատել բիզնեսի ներկայիս էներգետիկ վիճակը և հստակ որոշում կայացնել՝ ի՞նչ է անհրաժեշտ ապագայի համար։
Կատարելով քայլ դեպի վերականգնվող էներգիան՝ բիզնեսը կունենա մի քանի առավելություններ․
·Ծախսերի կրճատում
·Անկախություն էլեկտրաէներգիայի սակագների թանկացումներից
·Անցում կանաչ էներգիային
·Ապրանքանիշի դրական հեղինակություն
Այսպիսով, արևային կայան ունենալը կարևոր է ֆինանսական և բնապահպանական առումներով։

Ֆինանսական առավելություններ
Գործարարը, երբ որոշում է արևային կայան ունենալ, մտահոգվում է ամենակարևոր հարցով, որը վերաբերվում է ֆինանսական մասին։ Սա բնական է, քանի որ արևային կայան տեղադրելը ենթադրում է ֆինանսական ներդրում։ Պետք է հաշվի առնել, որ վերականգնվող էներգիայից օգտվելն էական առավելություն է, որի միջոցով կարճ ժամանակահատվածում ակնհայտ կլինեն Ձեր ներդրումները գերազանցող ֆինանսական օգուտները, երբ ամիսն ավարտվելուց հետո էլեկտրաէներիգայի համար վճարելու պարտավորություն չունենաք։
Իսկ եթե մտածում եք, որ բավարար գումար չունեք, ապա հարկ է նշել, որ կան մի շարք վարկային և լիզինգային ծրագրեր, որոնցից կարող եք օգտվել։ Ի դեպ, կան նաև միջազգային բանկեր, որոնց հետ համագործակցում է «Օհմ Էներջի» ընկերությունը, ինչպես օրինակ՝ Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը (EBRD), որը վերականգնվող էներգետիկայի ոլորտում ունի զգալի նշանակություն ամբողջ եվրոպական մայրցամաքի համար։ Հայաստանը ևս բացառություն չէ, և այստեղ իրականացվող արևային համակարգերի շինարարական աշխատանքների ֆինանսավորման զգալի հատվածը տեղի է ունենում բանկի տրամադրած ֆոնդերի հաշվին։

Ինչո՞ւ հենց քո բիզնեսը պետք է անցնի արևային էներգիային
solarquarter.com-ը հղում կատարելով՝ SolarPower Europe-ին, հայտնում է, որ Արևային էներգիան աճում է աշխարհում և տասներորդ տարին անընդմեջ սահմանում է նոր ռեկորդներ։
Հրապարակած զեկույցի համաձայն՝ 2022 թվականին աշխարհում տեղադրվել են 239 ԳՎտ հզորության արևային կայաններ՝ գերազանցելով տարեկան ռեկորդը տասներորդ տարին անընդմեջ: Ըստ այդմ, 2021 թվականի համեմատ գրանցվել է 45 տոկոս աճ։
Հարկ է նշել, որ արևային էներգիան ի զորու է կատարել ինչպես առաջնային էներգիայի աղբյուրի դերը, այնպես էլ՝ պահեստայինի։ Վերականգնվող էներգիայից օգտվելն էականորեն նվազեցնում է բիզնեսի ծախսերը, թույլ տալով քայլել ժամանակին համահունչ՝ օտվելով գիտական և տեխնոլոգիական նորարարությունից։
Արևից ստացված էլեկտրաէներգիան անվճար է և պատկերացրեք՝ 4-5 տարի հետո ծախսերն էականորեն նվազելու են, իսկ Դուք ի՞նչ կանեք այն գումարը, որը խնայելու եք արևային կայան ունենալու դեպքում։ Կարող եք ներդրումներ իրականացնել, մեծացնել արտադրանքի ծավալը, խոշորացնել բիզնեսը, ավելի էժան գնով վաճառել Ձեր ապրանքը կամ մատուցվող ծառայությունը և այլն։
Ի դեպ, վերականգնվող էներգիան համարվում է նաև կանաչ էներգիա, որն անվնաս է շրջակա միջավայրի համար։ Պարզ է, երբ օգտագործվում է վերականգնվող էներգիան՝ չեն լինում բնությանը վնասող CO2 արտանետումներ։ Անցում կատարելով նման էներգիայի՝ մեր ներդրումն ենք ունենում շրջակա միջավայրի պահպանությանը։ Թերևս կանաչ էներգիան ապագա աշխարհի մի մասն է։

Ինչո՞ւ տեղադրել արևային կայան հենց հիմա
Ցանկացած բիզնես ունի բազմաթիվ ծախսեր՝ ընթացիկ, չնախատեսված, աշխատավարձ, ապահովագրություն, կոմունալ ծառայություններ (վճարումներ)։ Բնականաբար կան դեպքեր, որտեղ Դուք խնայել չեք կարող, քանի որ դրանք ապահովում են Ձեր բիզնեսի որակը։ Մինչդեռ հիմնական ծախսերից մեկը, որը կարող եք կրճատել՝ էներգիայի ծախսերն են։ Փաստ է, մշտական էլեկտրաէներգիա ունենալը կենսական նշանակություն ունի ցանկացած բիզնեսի համար։ Սակայն ժամանակ առ ժամանակ կառավարությունը խստացնում է վերականգնվող էներգիայի պայմանները, ինչպես օրինակ՝ նախկին 500 կՎտ հզորությունը սահմանափակվեց 150 կՎտ-ով։
Քանի որ օրենքները պարբերաբար փոփոխվում են՝ անհրաժեշտ է օգտվել այսօրվա հնարավորություններից, որոնք վաղը չեն լինելու։

Երաշխիքներ
Արևային կայանների համար տրվող երաշխիքներին ուշադիր լինելով՝ կարող եք խուսափել մի շարք տարածված խնդիրներից։ Երաշխիքները տարբեր են՝ ապրանքի, արտադրողականության, ինչպես նաև՝ սպասարկման։ Ի դեպ, եթե ապրանքի և արտադրողականության երաշխիքը տալիս է արտադրող ընկերությունը, ապա սպասարկման երաշխիքի պատասխանատուն տեղադրող ընկերությունն է։ Հենց նրանք պետք է գտնեն և լուծեն առաջացած խնդիրները։
Հետևաբար, անհրաժեշտ է հավասարապես կարևորել բոլոր երաշխիքները՝ ուշադիր լինել արտադրողի և տեղադրող ընկերության կողմից տրվող առանձին երաշխիքներին, նախագծող և տեղադրող մասնագետների որակավորումներին, տեղական և միջազգային ստանդարտներին։
Հարկ է նշել, որ արևային վահանակները աշխատում են տրվող երաշխիքներից ավելի երկար և ընկերության կողմից տրվող երաշխիքը չի ենթադում, որ սարքը դադարելու է աշխատել երաշխիքի սպառվելուց հետո։

Ամփոփում
Ամփոփելով կարող ենք նշել, որ արևային էներգիային անցնելը կարևոր քայլ է, որն ունի բազմաթիվ դրական կողմեր և հատկապես ձեռնտու է բիզնեսին։ Բայց կա մի շատ կարևոր կետ՝ ուշադիր և ամենայն պատասխանատվությամբ ընտրեք այն ընկերությունները, որոնց հետ համագործակցելու եք, քանի որ վերը նշված բոլոր առավելությունները, որոնք ունի արևային էներգիան՝ իրական են միայն փորձառու մասնագետների, վստահելի գործընկերների դեպքում։