19.09.2022

«ՕՀՄ Էներջի»-ն Հայաստանի գլխավոր 21-րդ «Armenia EXPO 2022» ցուցահանդեսում

Սեպտեմբերի 16-18-ը մարզահամերգային համալիրում կայացավ Հայաստանի ԳԼԽԱՎՈՐ 21-րդ «Armenia EXPO 2022» ցուցահանդեսը, որին մասնակցում էր նաև «ՕՀՄ ԷՆԵՐՋԻ»-ն։

Ընկերությունը եռօրյա ցուցահանդեսին ներկայացված էր յուրահատուկ, մոդեռն տաղավարով, որտեղ ցուցադրված էին նորագույն արևային սարքավորումներ, գերմանական արտադրության AE SOLAR արևային վահանակներ և բարձրորակ SMA SOLAR TECHNOLOGY կերպափոխիչներ,

իսկ մուտքի մոտ ցուցադրվեց փորձարկվող ինովացիոն արևային "HOT-SPOT FREE" վահանակների և "SMA Shadefix" կերպափոխիչների բացառիկ հնարավորությունները:

Ցուցահանդեսի ընթացքում անցկացվեցին արդյունավետ հանդիպումներ, ցուցադրվեցին մեր կողմից նախագծված և տեղադրված կայանները, ներկայացվեցին արևային կայանների ամենակարևոր բաղադրիչները, դրանց ազդեցությունները և արևային կայաններ ձեռք բերելու համար ֆինանսավորման տարբերակներն ու պայմանները։

«ՕՀՄ Էներջի» ընկերության համահիմնադիր, կոմերցիոն տնօրեն` Գևորգ Հախվերդյանը պատասխանեց լրագրողների հարցերին,որտեղ մասնավորապես ասված էր վերջին տարիների ձեռքբերումների, ապրանքատեսականիների, բարեգործական ծրագրերի և ընկերության հեռանկարների մասին։

Հատուկ շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին և ցուցահանդեսի այցելուներին: