
24.06.2025
Էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացում․ Ովքե՞ր և ե՞րբ պետք է ընտրեն մատակարար
2022 թվականի փետրվարի 1-ից Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտը սկսեց աշխատել նոր սկզբունքներով․ ոլորտն ազատականացվեց։
Այժմ էլեկտրաէներգիան գնում են ոչ թե ֆիքսված մատակարարից՝ կարգավորված գնով, այլ՝ բաց շուկայից, որտեղ մատակարարներն իրար հետ մրցում են լավագույն գների և պայմանների համար։
Նպատակը մեկն է՝ ստեղծել ավելի արդար, թափանցիկ և մրցունակ դաշտ, որը շահավետ է թե՛ շուկայի, թե՛ սպառողների համար։
Նկար 1
Ինչո՞ւ է սա կարևոր
-
Սպառողը ստանում է իրական ընտրության իրավունք
-
Մատակարարները սկսում են առաջարկել նոր լուծումներ և մրցակցային գներ
-
Շուկան դառնում է ավելի բաց ներդրումների համար
-
Գինը ձևավորվում է պահանջարկի և առաջարկի հիման վրա, այլ ոչ թե միայն պետական կարգավորմամբ
Նկար 2
Ովքե՞ր և ե՞րբ պետք է ընտրեն մատակարար
Ազատ շուկայում պարտադիր մատակարար ընտրելը կատարվում է փուլային՝ կախված Ձեր բիզնեսի տարեկան սպառման ծավալից։
1) Հաղորդման ցանցին կամ Արտադրողին միացած, կամ 110 կՎ և բարձր լարման բոլոր այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց Հաղորդման ցանցի կամ Արտադրողի կամ 110 կՎ լարման բոլոր Առևտրային հաշվառքի սարքերով ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը,
2) 35 կՎ լարման այն Սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց 35 կՎ լարման բոլոր Առևտրային հաշվառքի սարքերով ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը,
3) «6 (10) կՎ լարման այն Սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում՝
ա. իրենց որևէ 6 (10) կՎ լարման Առևտրային հաշվառքի սարքով ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ տվյալ հաշվառման կետի մասով՝ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը,
բ. իրենց 6 (10) կՎ լարման բոլոր՝ 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը,
4) այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր՝ 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը,
5) այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր՝ 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, ունեցել են 500 հազար կՎտժ-ից մինչև 1 մլն կՎտժ սպառում՝ մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը,
6) այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր՝ 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, ունեցել են 250 հազար կՎտժ-ից մինչև 500 հազար կՎտժ սպառում՝ մինչև 2028 թվականի փետրվարի 1-ը,
7) այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր՝ 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, ունեցել են 100 հազար կՎտժ-ից մինչև 250 հազար կՎտժ սպառում՝ մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը,
8) այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր՝ 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, ունեցել են 50 հազար կՎտժ-ից մինչև 100 հազար կՎտժ սպառում՝ մինչև 2030 թվականի փետրվարի 1-ը։
Նկար 3
Եթե Ձեր ընկերությունը մտնում է վերոնշյալ խմբերից որևէ մեկի մեջ՝ ըստ սպառման ծավալի և ժամանակացույցի, ապա
-
Կարևոր է ուսումնասիրել շուկայի առաջարկները
-
Գնահատել տարբեր մատակարարների պայմանները
-
Ընտրել այն մատակարարին, որն առավելագույնս համապատասխանում է Ձեր բիզնեսի կարիքներին՝ թե՛ գնային քաղաքականությամբ, թե՛ ծառայությունների որակով
Ազատ շուկայում ճիշտ ընտրությունը կարող է էական ազդեցություն ունենալ Ձեր բիզնեսի ծախսերի և մրցունակության վրա։
OHM ENERGY-ն էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկայի մատակարար է 𝟮𝟬𝟮𝟮թ․-ից։