26.04.2022
EBRD-ի անդրադարձը «ՕՀՄ Էներջի»-ին` որպես hայաստանյան արևային շուկայում առաջատար աճող ընկերություն
Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (EBRD) ներդրումը վերականգնվող էներգետիկայի ոլորտում ունի զգալի նշանակություն ամբողջ եվրոպական մայրցամաքի համար։ Հայաստանը ևս բացառություն չէ, և այստեղ իրականացվող արևային համակարգերի տեղադրման աշխատանքների ֆինանսավորման զգալի հատվածը տեղի է ունենում բանկի տրամադրած ֆոնդերի հաշվին։
«ՕՀՄ Էներջի» ընկերությունը մի շարք խոշոր նախագծեր է իրականացրել բանկի աջակցությամբ և ձեռք է բերել կայուն ու վստահելի գործընկերոջ համբավ։ Բացի այդ բանկը նպաստել է ընկերության մարքեթինգային ռազմավարության ձևավորմանը և օգնել կայուն հիմքերի վրա դնել ընկերության զարգացման ուղղությունները։ Բարեհաջող համագործակցության գրանցած հաջողությունների առիթով Լոնդոնում գտնվող EBRD-ի կենտրոնական գրասենյակը հոդված է պատրաստել իր պաշտոնական կայքում՝ անդրադառնալով «ՕՀՄ Էներջի»-ի հիմնադրման և հաջողության պատմությանը։ Ստորև ներկայացնում ենք հատված անդրադարձից՝
«ՕՀՄ Էներջի»-ի անվանումը ծագել է գերմանացի ֆիզիկոս Գեորգ Օհմի անունից, ով հայտնաբերել է էլեկրտականության հիմնարար օրենքներից մեկը։ «Օհմ»-ը, ի պատիվ իրեն, համարվում է էլեկտրական դիմադրության չափման միավորը: Լոգոն օգտագործում է օմեգա «Ω» խորհրդանիշը, որը հաճախ նշանակում է ինչ-որ բանի վերջը, այս դեպքում՝ հին էներգետիկ համակարգերի: Առաջին հայացքից այն նաև նման է արևի, որը հանդիպում է արևային վահանակի: Լոգոն արտացոլում է ընկերության նվիրվածությունն արևային էներգիային և հաղորդում է արևի առավելություններն ավանդական էներգիայի աղբյուրների նկատմամբ:
Կանաչ աճի մասին
Հայաստանը թույլ է տալիս արևային համակարգերից ստացված ավելցուկային էլեկտրաէներգիան վաճառել էլեկտրոցանցին։ Սրանից բացի EBRD-ի՝ Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրն օգնում է հայաստանյան բիզնեսին ներդրումներ կատարել բարձր արդյունավետության տեխնոլոգիաներում։ Այս ամենը նպաստում է երկրում առկա արևային էներգիայի մեծ ներուժի իրացմանը և վերականգնվող էներգետիկայի զարգացումն ընդլայնելու մեծ հնարավորություններ է տալիս:
EBRD-ի աջակցությամբ «ՕՀՄ Էներջի»-ն դարձել է իր ոլորտում առաջատար հինգ ընկերություններից մեկը: Վերջին տարիներին ընկերությունը գրանցել է վաճառքի և շրջանառության կտրուկ աճ, ինչին նպաստել է նաև արևային էներգետիկայի ոլորտում կառավարության էներգաարդյունավետության միջոցառումներով սահմանված հարկային և այլ բնույթի արտոնությունները, որոնք հանգեցրել են արևային համակարգերի պահանջարկի բարձրացմանը:
Ընկերությունը նաև ձեռք է բերել բացառիկ իրավունքներ՝ ներկայացնելու գերմանական առաջատար արևային վահանակներ արտադրող AE SOLAR-ին Հայաստանում, ինչն օգնում է մնալ մրցունակ և հասնել կանաչ էներգիայի տարածման նպատակներին Հայաստանում և նրա սահմաններից դուրս:
«Մենք ունենք մի շարք զարգացող ծրագրեր և նախատեսում ենք դառնալ ճարտարագիտության, գնումների և շինարարության (EPC) միջազգային կապալառու»,- ասում է ընկերության համահիմնադիր Գևորգը։
«Մենք արդեն ունենք մի քանի պայմանագրեր Վրաստանում և սկսում ենք համագործակցել մի շարք միջազգային ընկերությունների հետ»։
Եվ սա դեռ ամենը չէ. Հայաստանում ընկերությունը նաև ցանկանում է ընդլայնվել արևային պոմպերի բաշխման ոլորտում, մասսայականացնել էլեկտրական մեքենաների օգտագործումը և անցնել խելացի տների կառուցմանը:
«ՕՀՄ Էներջի»-ի տեսլականն է՝ «Ապահովել առաջընթաց, որը կերաշխավորի ներկա և ապագա սերունդների կայուն զարգացումը` ներդաշնակեցնելով և հավասարակշռելով բնապահպանական խնդիրները»:
Հագեցած շուկայում, երբ կառավարության աջակցող միջոցառումները և առկա մրցակցության բարձր մակարդակն անընդհատ խթանում են նորարարությունները, մարդկանց վերաբերմունքը կանաչ տեխնոլոգիաների նկատմամբ էականորեն դրական տեղաշարժ է գրանցում։ Ընկերությունները, որոնք տանում են մեզ դեպի վերականգնվող էներգիան, ինչպիսին «ՕՀՄ Էներջի»-ն, կարևոր դեր ունեն այս համատեքստում և, ինչն ամենակարևորն է, օգնում են գիտակցել, որ ավելի բարեկեցիկ ապագան սկսվում է այսօրվա որոշումներից։
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։