11.01.2024
Արևային ֆոտովոլտային համակարգերը հնարավոր է դարձնել մատչելի, բայց ոչ շատ
Արևային էներգետիկայի միջազգային միությունը (ISES) ներկայացնում է, թե ինչպես ֆոտովոլտային վահանակներում ապակու հաստության նվազեցումը կարող է փոքրացնել արդյունավետությունը։
Ասիայից դուրս արևային վահանակների ու ֆոտովոլտային համակարգերի արտադրությունն ավելի հեռանկարային է դառնում:
Ֆոտովոլտային համակարգերի գների անկման և այն փաստի համադրությունը, որ վահանակների չինաստանյան արտադրողները պնդում են մինչև երկու ամսվա պաշարների մասին, ավելի է սրում իրավիճակը:
Արևմտյան շուկաներում կուտակվում են ապրանքների պաշարներ, որոնք ձեռք են բերվել ընթացիկ տարեվերջի շուկայական գներից կրկնակի բարձր գնով: Այդ պատճառով, պետք է ընդունել, որ ամեն բան իր վերջնական գինն ունի․ հնարավոր է դարձնել մատչելի, բայց ոչ շատ։
Ինչպե՞ս են ֆոտովոլտային համակարգերը դարձել մատչելի
Արևային էներգետիկան դարձել է էներգիայի արտադրության առավել մատչելի և ամենաարագ զարգացող ոլորտը: 2015 թվականից ի վեր այն գերազանցել է վերականգնվող ու ավանդական էներգետիկայի մնացած ոլորտներին: Այս մասսայականացումը որոշ չափով պայմանավորված է գնով, քանի որ յուրաքանչյուր ընկերություն չափազանց մրցունակ է գնային առումով։
Սպառողները, ովքեր գնում են ավելի մատչելի ֆոտովոլտային համակարգեր (սեփական սպառման համար տեղադրված կայաններ), հասնում են խնայողության:
Վերջին տասը տարիների ընթացքում ֆոտովոլտային համակարգերի չափերը գրեթե կրկնապատկվել են՝ շնորհիվ ավելի բարակ շրջանակների, բարակ ապակիների և ավելի կարճ մոնտաժվող ռելսերի: Half-cut վահանակներն այժմ ունեն երեք անցք հետևի ապակու վրա, ինչը թույլ է տալիս նրանց կրել ֆոտովոլտային համակարգերի ծանրաբեռնվածությունը: Փոփոխությունը տեղի է ունեցել 2017 թվականին, երբ 2 միլիմետր հաստությամբ կարծրացած (ոչ լրիվ կոփված) ապակին ավելի էժան դարձավ, քան ֆոտովոլտային վահանակի ոսկե ստանդարտը՝ 3,2 միլիմետր, ամբողջությամբ կոփված ապակին: Միևնույն ժամանակ, սեփական սպառման համար տեղադրված ֆոտովոլտային կայաններում սկսեցին օգտագործել հիմնականում երկկողմանի, կրկնակի ապակի:
Գրեթե բոլոր մեծամասշտաբ ֆոտովոլտային կայաններն այսօր օգտագործում են երկշերտ կրկնակի ապակե վահանակներ՝ առջևի ու հետևի մասում 2 միլիմետր հաստությամբ ապակիներով: Սակայն վերջին տարիներին սեփական սպառման համար տեղադրված արևային վահանակները ունեն մինչև 10% կոտրման մակարդակ:
Հայտնաբերված ճաքերը հանգեցնում են երաշխիքային պահանջների ու պայմանագրային վեճերի, որոնք գումարի ու ժամանակի կորուստ են: Սա նշանակում է, որ էժան ֆոտովոլտային սարքավորումները ոչ միայն ավելի վատ արդյունք են ցուցաբերում, այլև խաթարում են արդյունաբերությունը՝ ազդելով ֆոտովոլտային վահանակների մատակարարների, ինժեներական, արտադրական ու շինարարական ընկերությունների բնականոն աշխատանքի վրա:
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ ֆոտովոլտային վահանակները կարելի է դարձնել հնարավորինս մատչելի, բայց ոչ շատ: