03.07.2024

Գյումրիի ֆոտովարժարանը համալրեց արևային դպրոցների շարքը

Գյումրիի ֆոտովարժարանը համալրեց արևային դպրոցների շարքը։ Վարժարանը վերազինվել է 3․3 կՎտ հզորությամբ արևային համակարգով։
Նախագիծն իրականացվել է «Կենտրոնական Ասիայում և Կովկասում արևային դպրոցներ» ծրագրի շրջանակում։ Այս հարցում «Ֆոտոն» վարժարանն առաջիններից է։
Տեղադրված արևային համակարգն էժան էլեկտրաէներգիա արտադրելու հետ մեկտեղ խթանում է դպրոցում բնապահպանական կրթությանը վերականգնվող էներգիայի ոլորտում։
Համակարգն հնարավորություն կտա կրճատել վարժարանում տարեկան սպառվող էլեկտրաէներգիայի ծախսի 10-12 %-ը։

«Գյումրին ունի արևային մեծ ինտենսիովություն։ Այս կայանը տարեկան կխնայի մոտ 258,000 դրամի էլեկտրաէներգիա, ինչն էլ դպրոցը կարող է ուղղել կրթության որակի բարձրացմանը, կրթական միջոցառումների իրականացմանը և այլ նպատակների»,-Շանթ հեռուսաընկերության եթերում ասաց OHM ENERGY ընկերության համահիմնադիր, կոմերցիոն բաժնի ղեկավար Գևորգ Հախվերդյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում