01.07.2022
Հայաստանում արևային էներգիայի մեծ ներուժի և «ՕՀՄ Էներջի» ընկերության առավելությունների մասին «Կոտայք TV» -ի եթերում
Արևային համակարգերի նախագծող և տեղադրող «ՕՀՄ Էներջի» ընկերության համահիմնադիր, կոմերցիոն տնօրեն Գևորգ Հախվերդյանը և մարքեթինգի բաժնի ղեկավար Գարրի Ղազարյանը հյուրընկալվեցին «Կոտայք tv» -ի «Բարի լույս» հաղորդմանը, որտեղ խոսվել է Հայաստանի արևային էներգիայի մեծ ներուժի, «ՕՀՄ Էներջի» ընկերության առավելությունների և այլ հարցերի շուրջ։
Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է տարեկան 1850 կՎտԺ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով) (նկ․1., աղբյուրը՝ Global Solar Atlas):
Նկ․1․ Արևային ֆոտովոլտային ներուժը Հայաստանում
Այստեղ պետք է ասել, որ արևային կայանների արտադրողականությունը վահանակների տեսանկյունից կախված է 3 հիմնական կարևոր եղանակային պայմաններից. այն է՝ օդի մաքրություն, ջերմաստիճան և արևի ճառագայթման ինտենսիվություն, ընդ որում՝ քանի որ ՀՀ տարածքում առկա են կլիմայի գրեթե բոլոր տարատեսակները` չոր մերձարևադարձայինից մինչև ցուրտ բարձրլեռնային, ապա ավելի բարձր է արտադրողականությունը մաքուր օդի, ավելի ցածր ջերմաստիճանի և արևային բարձր ինտենսիվության միաժամանակյա ապահովման պայմաններում․ դա է պատճառը ելքային մեծ արտադրողականության և ավելի մեծ եկամուտների, որով էլ պայմանավորված է նաև տեղական և դրսի ներդրողների մեծ հետաքրքրվածությունն այս ոլորտում։
Ամբողջական հարցազրույցը տեսանյութում՝