16.04.2024
Լիտվական արևային ընկերությունը հայկական հաստատություններին մաքուր էներգիա կմատակարարի
Հայկական հինգ հաստատություններ՝ ներառյալ մանկապարտեզներ, մշակութային կենտրոններ և Ազգային պոլիտեխնիկական համալսարանը, շուտով կօգտագործեն հայկական «The OHM Energy» և լիտվական «Solet» ընկերությունների կողմից տեղադրված արևային կայանից ստացված էլեկտրաէներգիան։
Կայանները կտեղադրվեն լիտվական «Solet» և հայկական «The OHM Energy» ընկերությունների կողմից։
Ընկերության գլխավոր տնօրեն Անդրիուս Կարազինասի խոսքով, տեղադրված արևային կայանը տարեկան կտրամադրի ավելի քան 492 հազար կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը կապահովի այդ հաստատությունների էլեկտրաէներգիայի տարեկան կարիքների գրեթե 90%-ը։
Մինչ այժմ այս հաստատությունները կախված էին միայն ցանցից, իսկ ջեռուցման համար օգտագործում էին բնական գազ կամ դիզվառելիք։ Մասնակցելով նման նախագծերի և տեղադրելով արևային կայան՝ լիտվական ընկերությունները ոչ միայն կարևոր ներդրում են ունենում երրորդ երկրներում շրջակա միջավայրի և կյանքի որակի բարելավման գործում, այլ նաև օգնում են այնտեղ գտնվող հաստատություններին հասնել կրթության և համայնքի զարգացման նպատակներին։
Նախագծի իրականացման աշխատանքները սկսվել են նախորդ տարվա օգոստոսին։ Նախատեսվում է, որ արևային կայանը կտեղադրվի այս տարվա օգոստոսին։ Ծրագրերը ֆինանսավորվում են Կլիմայի փոփոխության ծրագրի կողմից, որը կառավարվում է Լիտվայի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության Շրջակա միջավայրի նախագծերի կառավարման գործակալության (APVA) կողմից: Միջոցների մի մասը տրամադրում է «Solet» ընկերությունը՝ համագործակցելով գործընկերների հետ։
2018 թվականից «Solet» ընկերությունն արդեն իրականացրել է 16 երկկողմանի զարգացման համագործակցության ծրագիր այլ երկրներում՝ Վրաստանում, Մոլդովայում, Հայաստանում և Նիգերիայում։ Ընկերությունն այս երկրներում տեղադրել է ավելի քան 60 արևային կայան դպրոցներում, մանկապարտեզներում, բժշկական և այլ հաստատություններում։