17.12.2024

Կայացավ հայ-լիտվական բարեգործական ծրագրի շրջանակում Լոռու մարզի 10 արևային կայանների բացման արարողությունը

«ՕՀՄ ԷՆԵՐՋԻ» ընկերությունը «Զարգացող երկրներում կլիմայի փոփոխության մեղմման և կլիմայի ադապտացման համար լուծումների և տեխնոլոգիաների ներդրմամբ՝ փոխանցելով լիտվական փորձը» ծրագրի շրջանակներում, համագործակցելով «Solet» ընկերության հետ, Լիտվայի Հանրապետության Բնապահպանության նախարարությանը կից բնապահպանական նախագծերի կառավարման գործակալության հետ համատեղ, շարունակում է իրականացնել ՀՀ մշակութային տների, դպրոցների, մանկապարտեզների և նմանատիպ այլ կառույցների արևային կայանների ձեռքբերման ծրագրի ֆինանսավորում։

Նկար 1
Սույն թվականի դեկտեմբերի 11-ին Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կայացավ հայ-լիտվական բարեգործական ծրագրի շրջանակում Լոռու մարզի 10 արևային կայանների բացման արարողությունը։
Արդեն ավանդական դարձած բացման արարողությանը ներկա էին մարզային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, «ՕՀՄ Էներջի» և «Solet» ընկերությունների ներկայացուցիչները։

Նկար 2
Հայկական հաստատություններ՝ ներառյալ մանկապարտեզներ, մշակութային կենտրոններ, առողջապահական հաստատություններ և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, շուտով կօգտագործեն հայկական «The Ohm Energy» և լիտվական «Solet» ընկերությունների կողմից տեղադրված արևային կայանից ստացված էլեկտրաէներգիան։
Տեղադրված արևային կայանը տարեկան կտրամադրի ավելի քան 492 հազար կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը կապահովի վերոնշյալ հաստատությունների էլեկտրաէներգիայի տարեկան կարիքների գրեթե 90%-ը։

Նկար 3
«ՕՀՄ Էներջի» ընկերությունը, լինելով էներգետիկ ոլորտի առաջատար, նպատակ ունի շարունակել զարգացման ուղին՝ միջազգային համագործակցության շնորհիվ Հայաստանի կրթական և մշակութային ոլորտներում ապահովելով կայուն էներգետիկ ապագա:

Նկար 4