01.09.2018

ՀՀ-ում արևային էներգետիկայի զարգացման համար լավ պայմաններ կան․ «Օհմ Էներջի» ընկերության տնօրեն Սևակ Գևորգյանի հարցազրույցը News.am-ին

Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարների և առկա խնդիրների մասին News.am-ի հետ զրույցել է «Օհմ Էներջի» ընկերության տնօրեն Սևակ Գևորգյանը։
Հատված հարցազրույցից․

-Որքա՞ն ակտիվ է Հայաստանում զարգանում արևային էներգետիկայի ոլորտը։

-Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտը ակտիվ տեմպերով է զարգանում: Եթե 2017-ի առաջին ամիսներին ներդրողները դեռ ուսումնասիրում էին արևային էներգետիկայի ոլորտն, ապա արդեն անցյալ տարվա երկրորդ կեսից մոտ 400 արևային կայաններում ներդրումներ են կատարվել: Իսկ այս տարվա փետրվարին տեղադրվել են 2.8 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ:

Ես կարող եմ սխալվել, բայց անցյալ տարվա երկրորդ կեսին Հայաստանում արևային էներգետիկայով զբաղվում էին առավելագույնը 10 ընկերություն: Այսօր դրանց թիվը հասնում է մինչև 40-ի: Վերականգնվող էներգետիկան ինքնին գրավում է ներդրողներին: Արագ փոխհատուցվելիության պատճառով մենք արևային էներգետիկայի բարձր պահանջարկ ենք նկատում նաև բիզնեսի շրջանում:

Մեզ հետ զրույցում գերմանական AESolar՝ արևային վահանակների խոշոր արտադրողի ներկայացուցիչները խոստովանում էին, որ դեռ վերջերս Հայաստանն անգամ չէր դիտարկվում արևային էներգետիկայի ոլորտում որպես բիզնեսի զարգացման տարբերակ: Սակայն այսօր իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանն այդ ոլորտում գրավիչ է դառնում շատ օտարերկրյա ընկերությունների համար:

Տեսնել ավելին