11.03.2019

Shant TV-ին անդրադարձել է գերմանական AE solar ընկերության արևային վահանակների առավելություններին

Նոր սերնդի արևային վահանակների տեղադրմամբ՝ 30%-ով ավելի էլեկտրաէներգիայի հնարավորություն։ Shant TV-ի անդրադարձում այս մասին պատմում են «ՕՀՄ Էներջի»-ի փորձագետները՝ ներկայացնելով AE SOLAR ընկերության արտադրած վահանակների առավելությունները:

Գերմանական արտադրող AE SOLAR–ը մասնագիտացված է արևային ֆոտովոլտային վահանակների արտադրությունով։ Ընկերությունը պարբերաբար հանդես է գալիս նորարություններով։ Այս անգամ ներկայացնում է նոր սերնդի SMART HOT-SPOT FREE ստվերակայուն և հրդեհակայուն արևային վահանակները: Այդ վահանակներն ապահովում են մինչև 30% ավելի էլեկտրաէներգիայի արտադրություն՝ համեմատ ստանդարտ վահանակների։

Շնորհիվ իրենց ապացուցված արդյունավետության, ու յուրաքանչյուր բջջի շրջանցող դիոդների (bypass diode)` ստվերների առկայության դեպքում այս վահանկները զերծ են հրդեհներից ու կարող են արտադրել 30 % -ով ավելի շատ էլեկտրաէներգիա, քան այլ վահանակներ։

Մանրամասները՝ տեսանյութում։