07.12.2021

Hot-Spot free` 1-ին ստվերակայուն ու հրդեհակայուն արևային վահանակներն աշխարհում

Ցանկացած ներդրում իրականացնելիս պետք է հաշվի առնել դրա հետգնման ժամկետը և այդ ընթացքում առաջացող հնարավոր ռիսկերն ու դրանց վերացման ծախսերը։ Այս բլոգում կպատմենք արևային կայանների տեղադրումից հետո առաջացող «Hot-Spot» կոչվող երևույթի առաջացրած ռիսկերի ու դրանցից խուսափելու տարբերակների մասին։

Արևային կայանի տեղադրումից հետո վահանակների սխալ խնամքի կամ ոչ ճիշտ նախագծման հետևանքով առաջացած ստվերներից, կեղտից, փո­շուց, ձյունից, ինչպես նաև արտադրական թերություններից հնարավոր է ի հայտ գան «Hot-Spot» կոչվող երևույթներ (նկ․1), որի արդյունքում արևային վահանակների մա­կե­րեսին գոյանում է ավելորդ ջերմաստիճանի բարձրացում։ Այս բարձրացումը հան­­գեց­­նում է վահանակի մեկ կամ մի քանի բջիջների ելքային էլեկտրական հոսանքի նվա­զեցմանը։

Նկ.1 «Hot-spot» երևույթի հետևանքները

«Hot-Spot» երևույթն ավելի պատկերավոր նկարագրելու համար պետք է ասել, որ այն առաջացնում է ջերմության կուտակում։ Արևային վահանակների բջիջների ջերմաստիճանը բարձրանում է մինչև 1600 C, ինչը հանգեցնում է արդյունավետության կորստի, վահանակի վնասվելուն և որոշ դեպքերում՝ հրդեհների առաջացմանը, որոնց ավելի քան 30%-ը պայմանավորված է նմանատիպ երևույթներով։

Հասկանալով այս ամենն՝ արևային կայան տեղադրող յուրաքանչյուր պրոֆեսիոնալ ընկերություն նախագիծը կազմելուց առաջ հաշվի է առնում հնարավոր բոլոր բացասական իրավիճակներն ու կայանի տեղադրման աշխատանքները կազմակերպում այնպես, որ արևային վահանակները լինեն բարձր որակի և հնարավորինս զերծ մնան ստվերներից, և դրանով իսկ նպաստեն բարձր արտադրողականության պահպանմանը և չունենան «Hot-Spot» երևույթներ։

Այնուամենայնիվ, միշտ չէ, որ հնարավոր է լինում խուսափել նկարագրված իրավիճակներից։ Քիչ չեն լինում դեպքերը, երբ արևային կայանի նախագիծն իրականացվել է հիմնված լինելով ճշգրիտ հաշվարկների վրա, սակայն որևէ առարկա (օրինակ տերև) հայտնվում է արևային վահանակի բջիջներից մեկի վրա և նվազեցնում վահանակի արտադրողականությունը մոտ 30%-ով, իսկ որոշ դեպքերում նույնիսկ առաջացնում հրդեհներ։ Այսպիսի իրավիճակները հազվադեպ հանդիպող դեպքեր չեն և, դրանով պայմանավորված, արևային վահանակ արտադող ընկերությունների շարքում գերմանական AE SOLAR ընկերությունը մեծացրեց իր մասնաբաժինը համաշխարհային շուկայում, երբ թողարկեց իր հեղինակային SMART «Hot-Spot free» արևային վահանակները։

Այս տեսակի արևային վահանակների առավելությունը կայանում է նրանում, որ եթե ստանդարտ արևային վահանակների պարագայում ամբողջ վահանակի պաշտպանության համար միացման տուփում լինում է 3 դիոդ, ապա SMART HOT-SPOT FREE վահանակների յուաքանչյուր բջջի համար նախատեսված է մեկական առանձին շրջանցող դիոդ։ Երբ մի բջջի լարումը չի համապատասխանում շարքի լարմանը, այդ բջջում առաջանում է հակադարձ լարում։ Եթե այդ լարումը մեծ է 0.6 Վ-ից, ապա շրջանցող դիոդը ավտոմատ կերպով ակտիվանում է։ Արդյունքում, վահանակի մնացած բջիջները դառնում են անկախ այդ «վնասված բջջից» (Նկ․2)։

Նկ.2 Շրջանցող դիոդներով ստվերակայուն վահանակի և ստանդարտ

վահանակի աշխատանքների տարբերությունը ստվերի առկայության դեպքում

Այսպիսով, շնորհիվ յուրաքանչյուր բջջի շրջանցող դիոդների (bypass diode)` ստվերների առկայության դեպքում «AE SOLAR» ըն­կե­րության կողմից արտադրված սմարթ վահանակները զերծ են հրդեհներից և ստվերի պարագայում կարող են արտադրել 30 %-ով ավելի շատ էլեկտրաէներգիա, քան մյուս վահանակները։ Սրանք աշխարհում առաջին հրդեհակայուն ու ստվերակայուն խելացի արևա­յին վահանակներն են, որոնք 2018 թվականին «PV Magazine»-ի կողմից արժանացել են «Top innovation 2018» անվանակարգի հաղթողի կոչմանը։

Ամփոփելով կարելի է ասել, որ «HOT-SPOT» երևույթն արևային կայանների սխալ նախագծման կամ արևային վահանակները անխնամ պահելու հետևանք է, ինչը կարող է հանգեցնել վահանակների արտադողականության անկման, երբեմն նույնիսկ հրդեհների։ Այսպիսի երևույթներից խուսափելու համար առաջատար արևային վահանակ արտադրող ընկերությունները առաջարկում են նորարարական մոտեցումներ, որոնցից AE Solar ընկերության SMART HOT-SPOT FREE լուծումն այս պահին ամբողջովին վերացնում է նշված վտանգները։ Եթե Ձեզ բախտ չի վիճակվել տեղադրել AE Solar ընկերության SMART HOT-SPOT FREE արևային վահանակներ, ապա Ձեզ մնում է մշտապես հետևել արևային վահանակների մաքրությանն ու խնամքին և հուսալ, որ Ձեր արևային կայանը տեղադրող ընկերությունն իր հաշվարկներում ամեն ինչ ճիշտ է արել։